Կարին-Ախալցխայի տարազով հայուհի, 1907 թ․, Նոր Նախիջևան (Դոնի Ռոստով), Е.Д. Бондаренко-ի լուսանկարչատուն։
Նայում ու մտածում եմ, թե անցյալի մեր հայուհիները որքա՜ն գեղեցիկ են եղել:
ՈՒ կեցվածքը քնքուշ կանացի։
Նկար-բացիկների վաճառվող տրցակից եմ գտել։
Ցավալի է, որ մեր ազգային եղածն այսպես վաճառվում է, այնինչ ծիծաղելի գումարով եմ գնել (երկու գավաթ լուծվող սուրճի․․․)։
Ամեն դեպքում ունեցածներիս ավելացավ, փրկվեց․․․
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ